8.06.2025
Տարածաշրջանի երկրների հետ մեր հարաբերությունները հստակ սկզբունքներ ունեն. Իրանի ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Ալիևն ու ԱՄՆ պետքարտուղարի խորհրդականը քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյին, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։


Նշվում է, որ գոհունակություն հայտնելով Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման արդյունքներից՝ Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին այս ուղղությամբ մշտական ​​ջանքերի համար։


Ամերիկացի պաշտոնյան ընդգծել է, որ Էնթոնի Բլինքենը նույնպես կարծում է, որ մյունխենյան հանդիպումը արդյունավետ էր։


Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի մասով բանակցային գործընթացի շուրջ։

Հայաստանն ու Վրաստանը կիրականացնեն Ջավախքի տարածքի սեյսմիկ ռեժիմի ուսումնասիրություն
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին