24.11.2024
Արձագանքել Բաքվի սադրանքին. Թովմասյանը դիմել է ՀՀ-ում ՄԱԿ և ԱԽ պետությունների դեսպաններին
prev Նախորդ նորություն

Կարմրուկով պայմանավորված այս պահին սահմանափակումներ կիրառելու անհրաժեշտություն չկա. ԱՆ

Կարմրուկի լաբորատոր հաստատված 20 դեպքերից 15-ը երեխաներ են, 5-ը` մեծահասակ: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա տեղեկացրեց, որ բոլորի վիճակը միջին ծանրության է, գտնվում են հսկողության տակ, բուժումը կազմակերպվում է ԱՀԿ-ի կողմից հաստատված միջազգային ուղեցույցներով:

"Կարմրուկի առաջին դեպքը Հայաստան է ներթափանցել արտերկրից, հիվանդացել է երեխա: Առաջին դեպքն արձանագրվելուց հետո սկսվել են կարմրուկի դեպքերի վաղ հայտնաբերման, կոնտակտավոր անձանց շթղան արագ պարզելու, 72-ժամվա ընթացում կանխարգելիչ պատվաստման միջոցառումները",- ասաց նախարարը:

Ավանեսյանը հավաստիացրեց, որ հիվանդության տարածումը զսպելու և բուժման կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրականացվում են:

"Այս պահին սահմանափակումներ կիրառելու անհրաժեշտություն չկա",- վստահեցրեց նախարարը: