21.04.2025
Օրակարգում ՀՀ-ում ու Արցախում ստեղծված վիճակը. մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
prev Նախորդ նորություն

ԱԺ-ն դադարեցրեց Արցախի գլխավոր դատախազի լիազորությունները

Արցախի ԱԺ-ն քիչ առաջ վաղաժամկետ դադարեցրեց Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի լիազորությունները:


Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը փետրվարի 28-ին հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որում ասվում է.


««Դատախազության մասին» օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ փետրվարի 24-ին Գլխավոր դատախազը Ազգային ժողով էր ներկայացրել հրաժարականի դիմում և սահմանված կարգով կրկին դիմում է ներկայացրել փետրվարի 28-ին: Ըստ այդմ՝ «Դատախազության մասին» օրենքի 62-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ փետրվարի 28-ից վաղաժամկետ դադարել են գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի լիազորությունները»:


Հիշեցնենք,  Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նշել էր իր ուղերձում, որ առաջարկել է Արցախի պետնախարարի պաշտոնը ստանձնել Գուրգեն Ներսիսյանին: Պաշտոնապես նրա նշանակման հրամանագիրը դեռ չկա:


 

Հայաստանում է 2 միշլենյան աստղ ստացած հայտնի խոհարար Ֆլորենս Դալիան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար