21.04.2025
ՀՀ նախագահը և Վրաստանի նորանշանակ դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հիմնախնդիրներին
prev Նախորդ նորություն

Բացել միջանցքը, վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ. էստոնացի պատգամավորներ

Էստոնիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամները խորապես մտահոգված են Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ: Նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:


«Միջանցքը տարածաշրջանի տեղական բնակչության համար կենսական նշանակության կարեւոր ճանապարհ է: Հոսանքի հաճախակի անջատումների եւ էլեկտրականության ու գազի բացակայության պատճառով հումանիտար ճգնաժամը տարածաշրջանում օրեցօր վատթարանում է: Բացի այդ, ժողովուրդը կենսական իրերի կարիք ունի` դեղորայք եւ բժշկական օգնություն, սնունդ եւ վառելիք»,- նշել է խորհրդարանական խումբը համատեղ հայտարարարության մեջ:


Հայտարարությամբ խմբի անդամները կոչ են արել շահագրգիռ կողմերին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ` տարածաշրջանում կայունության եւ զարգացման ապահովմանն աջակցելու նպատակով:


«Արգելափակումը շարունակում է վնասակար ազդեցություն ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի վրա: Մենք խորապես հավատում ենք, որ հումանիտար հարցերի կարգավորումը, տեղաշարժման ազատությունը եւ միջանցքի անվտանգությունն ունեն չափազանց կարեւոր նշանակություն` առաջընթացի ապահովման համար»,- հայտարարել են խմբի անդամները:


Հայտարարությունը ստորագրել են խորհրդարանական խմբի նախագահ Ռայվո Տամը եւ անդամներ Մատի Ռայդման, Միհայիլ Լոտմանը, Տարմո Կրուուսիմեն եւ Լեո Կունասը:


 

Օրակարգում ՀՀ-ում ու Արցախում ստեղծված վիճակը. մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան