ՀՀ-ում կտեղակայվի՞ ևս մեկ օտարերկյա ազգային պատկանելության զինված կոնտինգենտ
Խնդիրը այն է, որ ՀՀ-ի գործող վարչապետի ձեռամբ երկիրը դարձել է գործիք ռեգիոնի պետությունների դեմ և այս համատեքստում այն, ինչ ուրվագծվում է հեռանկարում, տեղիք է տալիս վատագույն կանխատեսումների համար, քանի որ ՀՀ-ն, ինչպես քաղաքականապես՝ ազդեցության զոնաների, այնպես էլ՝ միգուցե տարածքային առումով, կաբաժանվի հարևան երկրների միջև, որ պայմանավորվելու է նրանց ազգային անվտանգության շահերով:
Այս մասին գրում է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:
"Արևմուտքը կսադրի ու, բնականաբար ձախողվելով, կքաշվի մի կողմ, որից հետո հայկական քաղաքական ավանդույթը կսկսի անիծել իր ճակատագիրը՝ մոռանալով, որ մտածողության օրգանը ուղեղն է, ու այն պետք է ոչ թե մաքսիմալիզմի ներքո, այլ իրատեսականության միջակայքում օգտագործել:
Ենթադրում եմ, որ ՀՀ-ի որոշ տարածքներ կլինեն համատեղ կառավարման ներքո. ավելին՝ ՀՀ-ում կտեղակայվի ևս առնվազն՝ մեկ օտարերկյա ազգային պատկանելության զինված կոնտինգենտ:
Երբ ՀՀ գործող վարչապետը Արևմուտքին հրավիրում է ՀՀ տարածք ռուսների հետ առճակատումը շարունակելու ՀՀ-ում, որի արդյունքում ՀՀ-ից բան չի մնալու, նա չի ասում, որ ՌԴ-ի հետ առճակատումից զատ նա իր տարածքը տալիս է Իրանի դեմ հնարավոր օպերացիայի մեկնարկի համար",- գրել է քաղաքագետը: