26.11.2024
Սումգայիթի ջարդերը հիմք դարձան հայերի նկատմամբ ատելության վերակենդանացման համար. Արցախի ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 27-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:


Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ռուբեն Ռուբինյանը համոզմունք է հայտնել, որ Քրիստինա Քվինին իր գործունեությամբ կնպաստի հայ-ամերիկյան համագործակցության խորացմանը:


Հանդիպմանը քննարկվել են երկկողմ գործընկերային եւ բարեկամական հարաբերություններին վերաբերող հարցեր: Նշվել է, որ հայ-ամերիկյան հարաբերություններում կարեւոր տեղ է զբաղեցնում միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափը:


Ներկայացնելով իրավիճակը տարածաշրջանում` Ռուբեն Ռուբինյանը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն անհապաղ դադարեցնելու եւ Ադրբեջանի ագրեսիվ ու ռազմատենչ քաղաքականությունը զսպելու հրամայականի մասին:


Դեսպանն արժեւորել է հայ-ամերիկյան համագործակցության խորացումը, տարածաշրջանում խաղաղության հաստատումը:


Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: