27.11.2024
Ադրբեջանի հակահայկական հռետորաբանությունն ու ագրեսիվ գործողություններն անթույլատրելի են
prev Նախորդ նորություն

Հայրենիքի դավաճանը, պետական հանցագործը պետք է ենթարկվի մահապատժի ու վե՛րջ. Ասրյան

Ցանկացած պետության ազգային, պետական շահը յուրաքանչյուր հայի համար պետք է ավարտվի այնտեղ, որտեղ սկսվում է մեր Սուրբ Հայաստանի ազգային, պետական շահը. և՛ Հայաստանի իշխանությունը, և՛ Հայաստանի քաղաքական ընդդիմությունը միշտ պետք է առաջնորդվեն Հայոց պետության պահպանմանը, պաշտպանությանն ու հզորացմանն ուղղված գաղափարախոսությամբ և բացառիկ պատասխանատվությամբ:


Այս մասին գրում է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, գնդապետ Խաչիկ Ասրյանը:

«Այն հայը, որն իրեն կվաճառի օտար պետության և կփորձի ոչնչացնել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը, որպես հայրենիքի դավաճան, պետական հանցագործ, պետք է ենթարկվի մահապատժի ու վե՛րջ»,- ասված է հայտարարության մեջ։