25.11.2024
Փաշինյանը և Գուտերեշը քննարկել են Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն ուղարկելու հարցը
prev Նախորդ նորություն

Տոյվո Կլաարը ժամանել է Երևան

Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ժամանել է Հայաստան:


«Վերադարձել եմ տարածաշրջան առաջնորդների մյունխենյան հանդիպման արդյունքներով խորհրդակցությունների շարք անցկացնելու, սկսում եմ Երևանից: Անհամբեր սպասում եմ լավ հանդիպումներ առավոտյան»,- գրել է Կլաարը, հրապարակելով լուսանկար:


Նշենք, որ ըստ մամուլի՝ այս անգամ Հայաստանի այցի նպատակներից են նաեւ (բացի Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելուց) ԵՄ առաքելության հետ կապված հարցերը: Ինչպես հայտնի է, փետրվարի 21-ին ԵՄ-ն պաշտոնապես հայտարարել է Հայաստանում քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկի մասին։ ԵՄ առաքելության կենտրոնակայանը Եղեգնաձորում է, առաքելությունը կազմված է 100 դիտորդից: