25.11.2024
Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ և ԱՀ նախկին արտգործնախարարների հետ
prev Նախորդ նորություն

Ռեկորդային 550 օր տևած ակնհայտ անհիմն կալանավորումն ավարտվեց. Արամ Վարդևանյան

ԱԺ "Հայաստան" խմբակցության նախկին պատգամավոր Արամ Վարդևանյանը, փաստաբանական գործունեությանը վերադառնալով, ստանձնել է փոխգնդապետ, Արցախյան երեք պատերազմների մասնակից Արամ Գասպարյանի պաշտպանությունը: Այս մասին Վարդևանյանը հայտնել է Facebook-ի իր էջում:


"Պաշտպանությունը ստանձնելու պահին Արամ Գասպարյանը 530 օր կալանավորված էր: Նման տևողությամբ կալանավորումը վերածվում է դասական պատժի, այլ ոչ խափանման միջոցի: Հստակ արձանագրում եմ, որ կալանավորման հիմքեր կամ նվազագույն ողջամիտ անհրաժեշտություն առհասարակ չի եղել, ու չնայած այդ ամենին առաջին ատյանի դատարանը կալանավորումը պահպանել էր:

Վերաքննիչ քրեական դատարանի իրապես արդար որոշմամբ, այսօր Արամ Գասպարյանն ազատ արձակվեց: Գրեթե ռեկորդային 550 օր տևած ակնհայտ անհիմն կալանավորումն ավարտվեց":