Մարտի 30-ից ապրիլի 6-ը Ցյուրիխում լինելու է գարնանային գինու մեծ փառատոն՝ Expovina Primavera- ն, որտեղ Հայաստանը եւս ներկայացված է 17 տարբեր ընկերությունների գինիներով: Գինու միջոցով Հայաստանի մասին պատմելու գաղափարն առաջացել է երաժիշտ Սոնա Շաբոյանի մոտ, ով տարիներ շարունակ թե՛ երաժշտության, թե՛ գինու միջոցով է խոսում Հայաստանի մասին:
2022 թվականի նոյեմբերին Ցյուրիխում կայացավ աշխարհում մեծ համբավ ունեցող գինու եկսպովինան Expovina (www.expovina.ch) , որը տասներկու նավերի վրա էր: Այն 67-րդ անգամ էր անցկացվում, եւ Հայաստանը հրավիրված էր որպես հյուր-երկիր, ուներ իր նավը, որի վրա ներկայացված էին տարբեր հայկական գինեգործների գինիները, ինչպես նաև Հայաստանի մասին գրքեր , տուրիստական փաթեթներ և այլ հետաքրքիր տեղեկություններ Հայաստանի մասին: Մեկ ամիս ցուցահանդեսից առաջ Ցյուրիխում հանրային տրանսպորտի բոլոր միջոցների վրա, հանրային վայրերում, գովազդային վահանակներին եղել է նաեւ Հայաստանի դրոշը:Դրա հետ մեկտեղ Ցուրիխի մամուլը և գրեթե բոլոր խոշոր լրատվամիջոցները շատ լայնորեն լուսաբանում էին տեղի ունեցող փառատոնի մասին և Հայաստանի մեծ մասնակցությունը որպես հյուր-երկիր։
Սոնա Շաբոյանն ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը, որից հետո մեկ տարի սովորել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և տետափոխվել Շվեյցարիա։ Երաժշտական կրթությունը որոշել է շարունակել Գերմանիայի կոնսերվատորիայում՝ ավարտելով ասպիրանտուրան: Հետո տեղափոխվել Շվեյցարիա, որտեղ նախ երաժշտական գործունեություն է ծավալել՝ հանդես գալով համերգներով, թողարկելով ձայնասկավառակ: Մոտ ութ տարի առաջ հիմնադրել է Heres մշակութային ասացիացիան, որից հետո 2018 -ին Heres wine-ը։
«Heres մշակութային ասոցիացին իմաստն այն էր, որ կամուրջ ստեղծեինք Հայաստանի եւ Շվեյցարիայի մշակույթի միջև: Լավ տեմպով սկսել էինք, հիանալի արտիստներ Հայաստանից գալիս էին Շվեյցարիա ելույթների: Մշակույթը որոշեցի համադրել անուշահամ գինիների հետ եւ ստեղծեցի Heres wine-ը: Գինին, ինչպես երաժշտությունը, միջոց է պատմելու քո երկրի մասին ներառելով ոչ միայն ականջը այլ նաև համային զգայարանները : Մի բան է, երբ դու ուշադրությունն աշխարհի գրավում ես լուրջ ու խնդրահարույց թեմաներով, մեկ այլ բան է, երբ հաճելի ալիքի վրա՝ գինով ու երաժշտությամբ ես պատմում քո երկրի մասին, որտեղ ներկայում կան բազմաթիվ խնդիրներ: Գերնպատակը Հայաստանի ճանաչողականությունն է»,-նշում է Սոնա Շաբոյանը։
HERES անվանումը պատահական չէ ընտրված, լատիներենից թարգմանաբար heritates նշանակում է ժառանգություն, իսկ թե՜ երաժշտությունը, թե՜ գինին թե՛ մշակույթը կազմում են հայկական ժառանգության կարևորագույն մասնիկներ, որը Սոնա Շաբոյանն այսօր ուզում է ցույց տալ Շվեյցարիայում: