25.11.2024
Նիկոլի հերթական փայը․ ինչո՞վ են տարբերվում հայ և ադրբեջանցի «բնապահպանները». Թևանյան
prev Նախորդ նորություն

Նարեկ Մալյանի առաջին կանխատեսումը կատարվեց. ի՞նչ է լինելու հետո

Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ նշելով, որ 1-ին կետը կատարված է:

Նա նաև հիշեցրել է, որ հունվարին գրառում էր արել առաջիկայում Արցախի շուրջ սպասվող զարգացումներից: Ահա այդ գրառումը.

"Ինչպես արդեն ասեցի թուրքերը Արայիկ Հարությունյանի վզին դրել են 5 պահանջներ, որոնց իրականացմանը Արայիկը անցել է անմիջապես այդ փակ հանդիպումից հետո:

1. Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկություն:

2. Ադրբեջանական պարտադիր պոստերի տեղակայում Ստեփանակերտի մուտքի մոտ:

3. Գորիս Ստեփանակերտ ճանապարհին տեսահսկող և ռենտգեն նկարահանող ադրբեջանական անցակետերի տեղադրում:

4. Արցախի ամբողջական զինաթափում:

5. Կաշենի հանքի փակում:

Հանդիպումը անցել է փակ ֆորմատով: Հանդիպման միայն կեսին է ներկա եղել ռուսական խաղապահի ներկայացուցիչը, ում ադրբեջանցիները կուլտուրական հեռացրել են հանդիպումից ասելով թե իրենք վաղուց են ուղիղ աշխատում Արայիկի հետ:

Թե ինչքան վաղուց են Արայիկի հետ թուրքերը ուղիղ աշխատում կարծում եմ կիմանանք իշխանափոխությունից հետո",- գրել է Մալյանը: