27.07.2024
Ցորենի գինը ՌԴ-ում իջել է, Հայաստանում հացի գինը կիջնի՞. գյուղատնտես
prev Նախորդ նորություն

Ռուսամետ գործիչները, որոնք Միութենական պետության ջատագովներն են, կպատժվե՞ն. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 2022 թվականի դեկտեմբերի 29-ի կառավարության նիստում հաստատվեց Քրեական օրենսգրքում նոր փոփոխությունների նախագիծը, որով պատասխանատվություն կսահմանվի ինքնիշխանությունից հրաժարվելու կոչեր հնչեցնելու համար։ Նախագծով առաջարկվում է ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերի համար սահմանել տարբեր չափի տուգանքներից մինչեւ առավելագույնը 3 տարվա ազատազրկում, կոչերը տեղեկատվական տարբեր աղբյուրներով, ԶԼՄ-ներով տարածելու համար` 2-5 տարվա ազատազրկում։ Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված տարբեր բռնի գործողություններ կատարելու համար առաջարկվում է սահմանել 10-15 տարվա ազատազրկում։ Նկատենք՝ այս նախագիծը կառավարության նիստում ընդունվեց այն բանից հետո, երբ իշխանական տարբեր շրջանակներ, այդ թվում՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հայտարարեցին, թե իրենց ստիպում են մտնել Միութենական հանրապետություն։ «Երբ Հայաստանը դիմադրում է, ստանում է ճնշումներ ռազմական տեսքով», – ասել էր նաեւ նա։ Իսկ, ահա, այս հայտարարությունից օրեր առաջ էլ՝ դեկտեմբերի 14-ին, ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանն էր հայտարարել, թե ՌԴ-ն ստիպում է ՀՀ-ին մտնել Միութենական պետություն, անգամ ժամկետ է դրել, սակայն ՀՀ իշխանությունները մերժել են, փակվել է Լաչինի միջանցքը, եւ ռուս խաղաղապահները բացելու ուղղությամբ ոչ մի քայլ չեն անում։ Նկատենք՝ միութենական կազմի մեջ մտնելը նաեւ ենթադրում է ինքնիշխանությունից հրաժարում, եւ հաճախ կազմի մեջ մտնելու առաջարկին լինում են կողմ արտահայտվողներ։ Եւ ստացվում է, որ այսուհետ ՌԴ-ի հետ միութենական հանրապետությունում լինելու մասին որեւէ խոսք անգամ դատապարտելի է լինելու իրավական առումով: Այսինքն՝ ռուսամետ քաղգործիչները, որոնք միութենական պետության ջատագովներն են, անխուսափելիորեն կպատժվեն:


«Հրապարակ» թերթը գրում է. Թիմակիցների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի անվստահությունը հասել է գագաթնակետին, իրավապահ աղբյուրն ասում է, որ վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել ՔՊ-ականներին այս կամ այն կերպ փոխկապակցված անձանց, այդ թվում՝ հեռավոր բարեկամների, ընկերների ունեցվածքը, որ հասկանա, թե թիմակիցներից ով ինչքան է գողանում, ով ինչքան է հարստացել, իրեն ինչքան է խաբել։ Ենթադրվում է, որ որոշել է «դոսյեներ» հավաքել՝ բոլորին պահելով դատվելու վախի մեջ։ Իսկ երեկ տեղեկություններ տարածվեցին, որ գլխավոր դատախազը հնարավոր է ԱԺ նոր միջնորդություն ներկայացնի` անձեռնմխելիությունից զրկելու մասին, բայց այս անգամ ՔՊ-ական պատգամավորներից մեկի վերաբերյալ։ Երեկ ՔՊ ֆրակցիայում այս տեղեկությունն ակտիվորեն քննարկում էին, փորձում էին գուշակել, թե ով է «զոհաբերվելու»: 2 անուն են կասկածում․ մեկն Արսեն Թորոսյանն է, ում առողջապահության նախարար աշխատած տարիների, մասնավորապես քովիդի շրջանի չարաշահումների վերաբերյալ քրգործեր կան հարուցված: Բացի այդ՝ Թորոսյանը վարչության ընտրությունների կեղծիքը բացահայտեց` դառնալով անցանկալի անձ ողջ ՔՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի համար: Մյուսը պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանն է, ում պատժելու առիթն էլ կարող է լինել Սեյրան Օհանյանի միջնորդության քվեարկությանը «հիվանդության» պատրվակով չմասնակցելը:


«Հրապարակ» թերթը գրում է. Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը վերաինտեգրվում է Արցախի քաղաքական կյանքին, որտեղից հեռացել էր 44-օրյա պատերազմից հետո՝ հրաժարվելով Արցախի հերոսի կոչումից եւ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Թեեւ դա գնահատվեց որպես պատասխանատվությունից խույս տալու եւ պարտության մեղքը ռազմաքաղաքական ղեկավարության ուսերին դնելու փորձ։ Նախօրեին Բաբայանը Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ներկա է գտնվել Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը, ճիշտ է՝ նա Արցախի Հանրապետության գործող եւ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի, ինչպես նաեւ պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ առաջին շարքերում չի նստել, բայց Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ Բաբայանն ակտիվ հանդիպումներ է ունենում իր թիմակիցների հետ՝ նախապատրաստվելով հաջորդ ընտրություններին: Նա չի թաքցնում, որ եթե Սահմանադրությունը փոխվի, ինքը դեմ չի լինի զբաղեցնել պետնախարարի պաշտոնը, սակայն ո՛չ հանրային շրջանակներում, ո՛չ իշխանական, նրան չեն պատրաստվում որեւէ պաշտոն առաջարկել։ Հիշեցնենք, որ Արցախում Սահմանադրության փոփոխության հարցը նորից օրակարգ է մտել: Փետրվարի 13-ին Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր՝ «ռազմական դրության ժամանակ հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության եւ դրա առանձնահատկությունների վերաբերյալ» նախագիծն ուղարկելով ԱԺ: ԱԺ-ն պետք է քննարկի եւ ընդունի փոփոխությունը` առանց հանրաքվեի, ձայների երկու երրորդով, որից հետո խորհրդարանը ֆորսմաժորային իրավիճակներում Արցախի նախագահ նշանակելու իրավունք կստանա:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների օգնականները հասան իրենց երկրորդ նպատակին եւս։ Մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օգնականներին տրվել է աշխատավարձի 15 տոկոսի չափով պարգեւավճար աշխատակազմի նոր ղեկավար֊քարտուղար Դավիթ Առաքելյանի կողմից։ Հիշեցնենք , որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եւ քարտուղար Արթուր Հովհաննիսյանի օգնականները մի խումբ այլ ՔՊ պատգամավորների օգնականների հետ պարգեւավճար են պահանջել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից եւ աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Վահան Նարիբեկյանից: Նրանք պահանջում էին պարգեւավճար տալ իշխող խմբակցության պատգամավորների օգնականներին, սակայն օրենքով պարգեւավճար ԱԺ-ում հասանելի է միայն պետծառայողներին, որոնք պրոֆեսիոնալներ են: Ողջ մեղքը բարդվեց աշխատակազմի նախկին ղեկավարի վրա: ՔՊ դռնփակ նիստից հետո նա հեռացվեց պաշտոնից, սակայն փաստացի օգնականների երկրորդ պահանջը եւս կատարվեց, եւ նրանք նաեւ ստացան պարգեւավճարները։ Ստացվում է՝ գումար չկա առաջնագծում կահավորանք եւ կեցավայր կառուցելու համար, բայց իշխանական պատգամավորների օգնականների համար պարգեւավճարների գումար կա:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Հայաստանում կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիները 2022-ի հուլիսից, կառավարության որոշմամբ, հնարավորություն ստացան հետվճար (քեշբեք) ստանալ վճարային քարտերով կատարված գործարքներից։ Ծրագրին միացած բանկերի քարտապան կենսաթոշակառուներն ու նպաստառուները ՀՀ տարածքում վճարային քարտերով վճարելու դեպքում ամեն ամիս ստանում են հետվճար՝ նախորդ ամսում կատարած անկանխիկ գործարքների հանրագումարի 10%-ի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 5 000 դրամը։ Կառավարությունը, որպես ծրագրի իրականացման արդյունք, նշել էր, որ ակնկալվում է՝ մինչեւ 2022-ի տարեվերջ ծրագրի փաստացի շահառու կդառնա եւ առնվազն 3 ամիս անընդմեջ կստանա նախատեսված հետվճարը բանկային քարտով կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների 80%-ը։ Կես տարի անց, ակնկալված 80%-ի փոխարեն, հետճվարից օգտվում է քարտապան թոշակառուների 15%-ը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, #CivilNetCheck-ի հարցմանը ի պատասխան, հայտնում են, որ Հայաստանում կենսաթոշակառուների եւ նպաստառուների թիվը ներկայում շուրջ 585 հազար է, որոնցից 474 հազարը թոշակը (նպաստը) ստանում է անկանխիկ՝ բանկային քարտով։ Անկանխիկ եղանակով կատարված վճարումներից «քեշբեք» ստացող թոշակառուների եւ նպաստառուների թիվը 2022-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է շուրջ 67 հազար կամ քարտապան շահառուների 15%-ը (բոլոր թոշակ եւ նպաստ ստացողների 11%-ը). սա կառավարության մինչեւ տարեվերջ «անկնկալած» թվից ավելի քան 5 անգամ պակաս է։ Միջին հաշվով՝ թոշակառուներին ամսական վճարված հետվճարի չափը 2022-ի հուլիս-սեպտեմբերին կազմել է մոտ 2600-2900 դրամ, հոկտեմբեր-դեկտեմբերին՝ 3100-3400 դրամ, այսինքն՝ կառավարությունը հերթական անգամ չի կարողացել կատարել ծրագիրը։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցություններն առաջիկայում շրջանառության կդնեն ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկում են ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու առաջարկով դիմել Սահմանադրական դատարան: Որպես Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հիմք՝ նշվում է, որ նա ձեռնարկատիրությամբ է զբաղվել, ինչն օրենքով անհամատեղելի է դատավորի կարգավիճակի հետ: Նշենք, որ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնանկության հարցը կարող են բարձրացնել խորհրդարանը եւ իրենք՝ ՍԴ դատավորները: Քանի որ մինչ այժմ ՍԴ դատավորները ոչինչ չեն արել, խորհրդարանականները որոշել են դատավորին պատժելու գործառույթը վերցնել իրենց վրա: Նախագիծը մինչ լիագումար նիստերի օրակարգ ներառվելը երկշաբաթյա ժամկետում պետք է ստանա գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը, որն այս դեպքում հավանաբար կլինի ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովը: Դրական եզրակացություն ստանալու դեպքում այն կմտնի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: Բայց կա մի խնդիր. ընդդիմությունը այս հարցում կարիք ունի իշխանական ՔՊ-ի ձայների: «ԱԺ կանոնակարգ» սահմանարական օրենքի համաձայն՝ խորհրդարանում համապատասխան նախագիծը կարող է ընդունվել պատգամավորների ձայների 3/5-ով: Ստացվում է՝ որպեսզի ԱԺ-ն կարողանա դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել ՍԴ, անհրաժեշտ է լինելու 65 պատգամավորի համաձայնությունը: Ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին ունեն 35 ձայն, եւ ընդդիմությունը պետք է «դիմի» ՔՊ-ականներին՝ անհրաժեշտ ձայներ ստանալու համար: Ընդդիմադիրները, սակայն, համոզված են, որ իրենց սրտի դատավորի դեմ գործընթացին իշխանականները չեն միանա, այլ կհովանավորեն փաստացի ՔՊ դատավորի ապօրինությունները: Ամեն դեպքում, եթե նախագիծն ԱԺ-ում ընդունվի, կուղարկվի ՍԴ, որն էլ արդեն որոշում կկայացնի դատավորների լիազորությունները դադարեցնել-չդադարեցնելու մասով: ՍԴ-ն դատավորի լիազորությունների դադարեցնելու որոշումը կարող է ընդունել դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով մեկամսյա ժամկետում:


«Հրապարակ» թերթը գրում է. Փաստաբաններ Արսեն Բաբայանն ու Սոս Հակոբյանը երեկ ԱԺ են ներկայացրել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ միջնորդությունը։ Մանրամասն ներկայացրել են Սաֆարյանի թույլ տված առերեւույթ խախտումները, խոսքը Սահմանադրությամբ ամրագրված՝ անհամատեղելիության պահանջի խախտման մասին է։ Սաֆարյանը, լինելով ՍԴ դատավոր, ձեռնարկատիրական գործունեություն է ծավալել, զբաղվել փաստաբանությամբ։ ԱԺ նախագահի աշխատակազմից երեկ հայտնեցին, որ ստացել են միջնորդությունը եւ ըստ ընթացակարգի` այն ԱԺ-ում քննության կառնեն։ Իսկ ընթացակարգը հետեւյալն է․ ԱԺ նախագահի աշխատակազմը դիմումը փոխանցում է խմբակցություններին, ԱԺ հերթական նիստում խմբակցություններից մեկի առաջարկով դիմումը կարող է քննության առարկա դառնալ, իսկ դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմել-չդիմելու որոշումը կայացվում է փակ-գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների 3/5-ի ձայներով։ ՔՊ-ից երեկ տեղեկացանք, որ «վերեւներից» դեռ հրահանգ չեն ստացել, թե ինչպես վարվել Սաֆարյանի վերաբերյալ դիմումի հետ։


«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Զովք» ՍՊԸ-ի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանին հարցրինք` ի՞նչ էր նշանակում նախորդ օրվա խուզարկությունը, ինչո՞ւ են հայտնվել ՊԵԿ թիրախում: «Խուզարկություններն ու առգրավումները տեղի ունեցան կոպտագույն խախտումներով։ Նրանք նույնիսկ տեղեկացված չէին, թե ինչ են անում, իրավաբանական խումբը տոտալ անգրագիտություն դրսեւորեց․ չէին տարբերակում պրինտերը համակարգչից, սկաները՝ ՀԴՄ սարքից, հանպատրաստից էին եկել, չունեին տեղեկատվական տեխնոլոգիաների բավարար թվով մասնագետներ․.. քննչական խմբի գործողությունների հետեւանքով տնտեսվարողը կրեց էական վնաս՝ 8-10-12 ժամ մասնաճյուղերը փակ պահելով»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում թափուր աշխատատեղեր կան, եւ ինչպես երեւում է, դրանք զբաղեցնել չի հաջողվում: Բանն այն է, որ Արտաքին գործերի նախարարության կողմից հայտարարվել էր մրցույթ թաքուր տեղերի համալրման նատակով, եւ փաստաթղթերի ներկայացման ժամկետները երկարացվել են, որպեսզի մարդիկ կարողանան դիմել, եւ հնարավոր լինի լրացնել թափուր հաստիքները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խոսքը թվով 16 հաստիքների մասին է, դրանց թվում կան 2-րդ քարտուղարի, կցորդների, 3-րդ քարտուղարի հաստիքներ: Հայտարարության մեջ նշված են նաեւ պաշտոնային դրույքաչափերը: 2 տարվա աշխատանքային ստաժ ունեցող, առնված երկու օտար լեզվի գերազանց իմացությամբ 2-րդ կցորդի պաշտոնային դրույքաչափը կազմելու է 221 հազար դրամ, 3-րդ քարտուղարինը՝ 189 հազար դրամ, կցորդինն էլ՝ 163 հազար դրամ: Հասանելի է նաեւ հարցաշարը. բացի արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերից, պետք է իմանալ, օրինակ, թե ում է Հայաստանում պատկանում իշխանությունը, ինչպես է այն իրականացվում, ով է իրականացնում նախարարության կառավարումը եւ այլն: Արտաքին գործերի նախարարությունը մեկն է այն գերատեսչություններից, որտեղ թափուր հաստիքները շատ են, եւ ցանկացողներ չկան՝ պետական համակարգում եւ այս իշխանությունների հետ աշխատելու: Դա էլ հանգեցնում է մի իրավիճակի, երբ նախկին պաշտոնյաները նշանակվում են օգնականներ ու խորհրդականներ:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Մարտի 26-ին կայանալիք Սյունիքի մարզի Սիսիան եւ Շիրակի մարզի Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրությունների համար առաջադրումներն ավարտվել են: Շիրակի մարզի Անի համայնքում առաջադրվել են «Ազգ-համայնք» (կազմում` Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը եւ Ռեֆորմիստների կուսակցությունը), «Իմ հզոր համայնք», «Հայկական երազանք» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրվել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սիսիանում իրենց թեկնածուն համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանն է: Նշենք, որ վերջինս նաեւ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի կնոջ եղբայրն է: Ավելին՝ վերջինիս հայրը՝ Աղասի Հակոբջանյանը նույնպես եղել է Սիսիան համայնքի ղեկավար՝ ԲՀԿ-ից: Անի համայնքում նույնպես ՔՊ թեկնածուն համայնքապետի ղեկավարի պաշտոնակատար Արման Սարիբեկյանն է: Հետաքրքիր է, սակայն, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը Սիսիանում նախորդ ընտրությունների ժամանակ 4 մանդատ էր ստացել, այս անգամ առհասարակ ընտրություններին չի մասնակցում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սիսիանում ՀՀԿ-ի ավագանու ցուցակը գլխավորում է Էլցանցի տնօրեն Ջիվան Մարգարյանը, իսկ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ընտրացուցակի առաջին համարը VTB բանկի Սիսիանի մասնաճյուղի կառավարիչ Ավագ Ասատրյանն է։


 


 

ՀՀ-ն Արցախին կապող ճանապարհին անցակետ տեղակայելը՝ Ալիևի գլխավոր նպատակ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանը պատրաստ է բանակցել ՀՀ հետ ՌԴ-ում և այլ հարթակներում. ԱԳՆ
24.07.2024
Ադրբեջանը պատրաստ է բանակցել ՀՀ հետ ՌԴ-ում և այլ հարթակներում. ԱԳՆ

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online

alexistogel 4d

alexistogel slot

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

Slot Dana

Situs Toto Macau

bandar toto macau

Slot Gacor