26.11.2024
Երբ Արցախում կմեկնարկի կտրոնների տրամադրման գործընթացը
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են գյուղոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Նախարար Վահան Քերոբյանը Դուբայ կատարած այցի շրջանակում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարար Մարիամ Ալմեյրիի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Նախարարը հրավիրել է էմիրաթցի գործարարներին օգտվել Հայաստանում իրականացվող հողային բարեփոխումների ընձեռած հնարավորություններից և կատարել ներդրումներ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում։