25.11.2024
ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
prev Նախորդ նորություն

Փաստաթղթի ստորագրումը դեռ չի նշանակում, որ պատերազմ այլևս չի լինի. Տիգրան Աբրահամյան

Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունները կրկին ակտիվ քննարկումների փուլ են մտել: Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

"Չնայած ներկայումս քննարկման մեջ գտնվող փաստաթղթի տեքստը հանրայնացված չի, սակայն կողմերի` փաստաթղթի հիմքում ներկայացվող սկզբունքներն արդեն ցույց են տալիս, որ ՀՀ և Արցախի կենսական շահերն այնտեղ արտացոլված չեն:

Եվ մեկ այլ կարևոր հանգամանք. Հայաստանը բարձրագույն մակարդակով պնդում է, որ եթե նույնիսկ փաստաթուղթ ստորագրվի, ապա դեռ չի նշանակում, որ դա դրույթներն Ադրբեջանը կկատարի կամ պատերազմ այլևս չի լինի:

ՀՀ իշխանությունը վաղուց վերածվել է պատերազմ, աղետ և անպաշտպանություն խորհրդանշող ռեժիմի",- գրել է պատգամավորը: