25.11.2024
Կառավարության որոշմամբ Իրանին ՀՀ տարածքում հողամաս ձեռք բերելու թույլտվություն կտրամադրվի
prev Նախորդ նորություն

Հայաստանը կարևորում է Լիտվայի հետ գործընկերային հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային Ազգային տոնի կապակցությամբ:


Ուղերձում մասնավորապես ասվում է.


«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիտվայի ժողովրդին Լիտվայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ։


Հայաստանը կարևորում է Լիտվայի հետ գործընկերային հարաբերությունները և պատրաստակամ է զարգացնելու և ամրապնդելու համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:


Գոհունակությամբ պետք է նշեմ, որ հայ-լիտվական հարաբերություններում առկա է բարձր մակարդակ, որը հիմնված է մեր ժողովուրդների բարեկամական ամուր կապերի վրա։


Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի առավել խորացնել և ընդլայնել երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը։


Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Լիտվայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։