18.04.2025
Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկայանալ դատարան
prev Նախորդ նորություն

Վահան Քերոբյանը Դուբայում քննարկել է Շիրակում կառուցվելիք «չոր նավահանգստի» հարցը

Նախարար Վահան Քերոբյանը Դուբայում փետրվարի 14-ին հանդիպել է աշխարահի խոշորագույն լոգիստիկ DP World ընկերության գործառնական տնօրեն Չաք Հիթի և այլ ներկայացուցիչների հետ։

Հանդիպումը կայացել է Շիրակում կառուցվելիք «չոր նավահանգստի» զարգացման և կառավարման համատեքստում DP World-ի հետ համագործակցության շրջանակում։

Զրույցի ընթացքում ներկայացվել են Ջեբել Ալի նավահանգստի հնարավորությունները, որոնք էապես ազդում են երկրի տնտեսական ցուցանիշների բարելավման վրա։

Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Վահան Քերոբյանի հրավերով գարնանը կազմակերպել DP World-ի ներկայացուցիչների այցը Հայաստան։


 


 


 

Արցախի Օպերատիվ շտաբի նիստում մի շարք հրատապ հարցեր են քննարկվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար