27.09.2024
Իրանը դեմ չէ ՀՀ-Ադրբեջան սահմանին ԵՄ առաքելության տեղակայմանը. Աբբաս Բադախշան Զոհուրի
prev Նախորդ նորություն

Հայ փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում Ադըյաման և Հալեպ քաղաքներում

Փետրվարի 8-ին հատուկ չվերթով Թուրքիա և Սիրիա մեկնած հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերը շարունակում են աշխատանքներ իրականացնել Թուրքիայի Ադըյաման և Սիրիայի Հալեպ քաղաքներում։


Ինչպես հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, Ադըյաման քաղաքում հայկական թիմի կողմից ծավալվել է տեղակայման բազա, և տարբեր տեղամասերում հայ փրկարարաներն իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։


Հալեպ քաղաքում չորս տեղամասերում փրկարարներն իրականացրել են իրավիճակի գնահատում, իսկ մեկ տեղամասում որոնողական աշխատանքները շարունակվում են երկու հերթափոխով․ աշխատանքներում ներգրավված է նաև կինոլոգիական խումբը՝ հատուկ վարժեցված շնով։


 


 

ՀՀ ՊՆ վարչական համալիրում քննարկվել են կառավարության որոշմամբ հաստատված աշխատանքները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ՀՀ ԲՏԱ պաշտոնական կայքէջ
26.09.2024
Հայաստանի կառավարությունը պարզեցնում է բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը