23.11.2024
Սարգիս Խանդանյանն ընտրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ
prev Նախորդ նորություն

Իրանը դեմ չէ ՀՀ-Ադրբեջան սահմանին ԵՄ առաքելության տեղակայմանը. Աբբաս Բադախշան Զոհուրի

Իրանը դեմ չէ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայմանը: Հայ-իրանական աշխատաժողովի շրջանակում, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:


Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրներին՝ դիվանագետը վերահաստատել է Իրանի դիրքորոշումը՝ խնդիրները լուծել բանակցությունների միջոցով:


"Այլ երկրները կարող են իրենց նպաստը բերել տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովման առումով։ Տարածաշրջանի երկրների մասնակցությամբ խնդիրների լուծումը կարող է ապահովել անվտանգությունը, խաղաղությունը, որը հիմնված կլինի երկխոսության և քննարկումների վրա", - ասաց նա: