25.11.2024
Հակոբ Արշակյանը կոչ է արել փոխել վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ՌԴ հարաբերությունները ճգնաժամ անվանելը երևի թե չափազանց ուռճացված կլինի. ԱԳՆ

Հայաստանն ու Ռուսաստանը շատ հարցերում համաձայնություն ունեն, իսկ որոշ հարցերում կա նաեւ հանրային անհամաձայնություն, օրինակ՝ ՀԱՊԿ-ի գնահատականների վերաբերյալ։ Բայց դա ճգնաժամ անվանելը մեծ չափազանցություն կլինի: Այս մասին Խորվաթիայի արտգործնախարար Գորդան Գրիչ Ռադմանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:  


Նա նշեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը ունեն դաշնակցային հարաբերություններ, ընդարձակ օրակարգ, մշտապես կապի մեջ են ռուս գործընկերների հետ.


"Քննարկում ենք բոլոր այն հարցերը, որոնց շուրջ համաձայնություն կա եւ դեռեւս չկա",- ասաց Միրզոյանը։


Դրանք ճգնաժամ անվանելը երևի թե չափազանց ուռճացված կլինի, հավելեց ՀՀ ԱԳ նախարարը: