25.11.2024
Վահան Քերոբյանն ու Էդուարդո Էռնեկյանը քննարկել են Զվարթնոց օդանավակայանի ընդլայնումը
prev Նախորդ նորություն

Կարմիր խաչի միջնորդությամբ Հայաստանից 18 քաղաքացի է տեղափոխվել Արցախ

Արցախը մայր Հայաստանին կապող միակ միջանցքի փակ լինելու հետևանքով արդեն 57 օր հարյուրավոր ընտանիքներ շարունակում են կիսված մնալ։ Նրանց միավորման գործընթացը շարունակվում է։


Ընտանիքների վերամիավորման նպատակով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ հերթական անգամ Բերձորի միջանցքով 18 քաղաքացի այսօր Հայաստանից տեղափոխվել է Արցախ։


«Աղջկաս տարել էի բուժման ամուսնուս հետ։ Ուղիղ 2 ամիս է մենք գտնվում էինք Գորիսի հյուրանոցներում։ Մանկահասակ երեխա ունեմ, շատ ուրախ եմ, շնորհակալ եմ բոլորից»,- Արցախի հեռուստաընկերությանն ասել է Արցախ վերադարձած ծնողներից Մանյա Կարապետյանը։