19.04.2025
Պետք է աշխատենք արդյունավետություն և զարգացում ապահովելու ուղղությամբ. վարչապետ
prev Նախորդ նորություն

Արարատ Միրզոյանը Բեռլինում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը

Փետրվարի 6-ին աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը որպես բանախոս հանդես է եկել Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում տեղի ունեցած կլոր սեղան֊քննարկմանը։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։


Իր խոսքում նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային միջավայրին եւ Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին:


ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումները:


Մտքեր են փոխանակվել հայ-գերմանական հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման վերաբերյալ:


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին:


 

Ացախում կրկին դադարեցնում է գազով ջեռուցվող հանրակրթական դպրոցների աշխատանքը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար