24.11.2024
Շրջափակված Արցախում արդեն 183 երեխա է ծնվել
prev Նախորդ նորություն

Մարզպետարաններում կառուցվածքային փոփոխություններ կլինեն. Սանոսյան

Առաջիկայում մարզպետարաններում կառուցվածքային փոփոխություններ կլինեն: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։


«Շիրակի մարզպետարանի կառուցվածքի եւ հաստիքների փոփոխության պրոցեսը սկսվել է 2019 թվականից: «Մենք չենք շտապել այդ պրոցեսն արագ իրականացնել, նաեւ դա կապել ենք համայնքների խոշորացման հետ: Համայնքները խոշորացրինք, նոր մարզպետարանի կառուցվածքը փոխում ենք, որ ցավոտ չլինի: Հաշվի առնելով, որ մարզային գործընկերները գիտեին, որ այս պրոցեսը լինելու է, հաստիքները հիմնականում թափուր են մնացել: Տեղեր կան, որ ոչ ոք չի ազատվում, տեղեր կան, որ 3-4 հոգի է ազատվելու: Այնպես է արվել, որ որեւէ կադրային ջարդ չլինի», - ասաց նա:


Սանոսյանը նաև նշեց, որ ոչ մի արտառոց բան չի տեսնում, որ հեղափոխությունից հետո Շիրակում 5 մարզպետ է փոխվել: «Բնական պրոցես է, ոորեւէ արտառոց բան չեմ տեսնում, մյուս մարզերում էլ է փոփոխություն լինում», - հավելեց նախարարը:


Հարցին, թե ինչ պաշտոնի ու աշխատանքի է գնում արդեն նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը՝ Գնել Սանոսյանն ասաց. «Տիկին Բաղդասարյանը, կարծում եմ՝ առանց աշխատանք չի մնա, որոշակի քննարկումներ կան, բայց այդքան էլ իմ տիրույթը չէ, որ ես հիմա մանրամասն մեկնաբանեմ»։