19.04.2025
ՍՈՍ. Արցախը բոլորիս կարիքն ունի. Արտակ Բեգլարյանը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ նստացույց է սկսում
prev Նախորդ նորություն

Լաչինի միջանցքի խնդիր. ՀՀ Առողջապահության նախարարությունը դիմել է ԱՀԿ-ին

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ ակնկալելով կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաների արագ արձագանքը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Արցախում հասունացող հումանիտար աղետին:


Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, Անահիտ Ավանեսյանը նաև գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում:


«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Արցախի հայերը բախվում են առողջապահական ճգնաժամի: Առողջապահական հրատապ կարիքներ ունեցող մարդկանց չեն կարողանում տեղափոխել Երևան, դեղորայքի և հումանիտար աջակցության մատակարարումը բնակչությանն անհնար է դարձել»,- գրել է Ավանեսյանը:


 

Փրկել Արցախը վերահաս վտանգից. ՀՀ և Արցախի ՄԻՊ-երը դիմել են միջազգային դերակատարներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար