24.11.2024
Արցախում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս. շտաբ
prev Նախորդ նորություն

Նի՛կոլ, Արցախը որոշել է՝ ադրբեջանի որևէ պահանջը չի կատարելու. Հակոբ Հակոբյան

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.


«Նի՛կոլ չստացվի այնպես, որ ինչ որ հիմար պայմանագիր ստորագրես կամ ինչ որ ստորացուցիչ զիջման գնաս ու հայտարարես, թե 120 հազար արցախցի ես փրկել հումանիտար ճգնաժամից։ Արցախը որոշել է՝ ադրբեջանի որևէ պահանջը չի կատարելու»,-գրել է Հակոբյանը Facebook-ի իր էջում:


VERELQ-ը հիշեցնում է, որ քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, ովքեր ներկայացել են իբրև բնապահպաններ, դեկտեմբերի 12-ի առավոտյան փակել են Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։


Նախօրեին Երևանի կենտրոնում գտնվող ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ընդդիմադիր երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել։ Ցուցարարները պահանջում էին քաղաքական գործիքների կիրառում Լաչինի միջանցքն ապաշրջափակելու համար։


Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը հայտարարեցին, որ Արցախը կանգնած է հումանիտար աղետի շեմին և կոչ արեցին միջազգային հանրությանը պահանջել Բաքվից կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։


Երեկվանից Արցախում դադարեցվել է նաև գազամատակարարումը: