23.11.2024
Ադրբեջանը խախտել է ՌԴ խաղաղապահների վերահսկողություն պարտավորությունը. Ռուբինյան
prev Նախորդ նորություն

Արցախը մենակ չէ՛. Գագիկ Ծառուկյանը կապի մեջ է Արցախի ղեկավարության հետ

Շուրջ մեկ օր է՝ ադրբեջանցիները կեղծ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Հայաստանն ու Արցախը միացնող միակ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը: Արցախի մեր հայրենակիցները փաստացի շրջափակման մեջ են՝ զրկված լինելով ազատ տեղաշարժի իրավունքից, կանգնելով պարենային ճգնաժամի վտանգի առաջ: Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը աննախադեպ հումանիտար աղետ է։ Այս  մասին ասված է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ:

"Ադրբեջանը խախտում է իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները՝ հերթական անգամ հստակ ազդակ ուղարկելով աշխարհին, որ չի դադարում վարել հակահայ, ցեղասպան քաղաքականություն:

Ինքս երեկվանից մշտական կապի մեջ եմ Արցախի ղեկավարության հետ, հայտնել եմ իմ պատրաստակամությունը ցանկացած աջակցության հարցում։

Կարևորում եմ ռուսական խաղաղապահ զորախմբի առաքելությունը Արցախի խաղաղ և անվտանգ կյանքի ապահովման գործում, և վստահ եմ՝ այս հարցը նույնպես ստանալու է իր լուծումը։

Եվ վերջապես, կոչս Արցախի մեր հայրենակիցներին՝ Արցախը մենակ չէ՛ և մենք համայն հայության, դաշնակիցների և քաղաքակիրթ աշխարհի միջոցով կարողանալու ենք հասնել Արցախի հայերի՝ սեփական հողում անվտանգ ապրելու իրավունքին…

Աստված պահապա’ն Հայաստանի ու Արցախի հերոսական ժողովրդին...":