26.11.2024
Իրավիճակի վերաբերյալ փաստերը ներկայացրել եմ միջազգային իրավասու կազմակերպություններին. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Փաշինյանը մեծ խմբաքանակով ծանր զինտեխնիկա է հանել Արցախից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.


Մինչ դեկտեմբերի 3-ը, երբ ադրբեջանցի «բնապահպանները» բնապահպանական խնդրի անվան տակ կփակեին Լաչինի ճանապարհը, Ալիեւը հող էր նախապատրաստում՝ հայտարարելով, թե այդ ճանապարհով ռազմական տեխնիկա է փոխանցվում։


Արցախի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ, ընդառաջելով այդ հայտարարություններին եւ կատարելով Ալիեւի հերթական պահանջը, Փաշինյանը հանձնարարել է մեծ խմբաքանակով ծանր զինտեխնիկա հանել Արցախից, որպեսզի Ալիեւին ապացուցի, որ ինքը ոչ թե զինում է, այլ հակառակը՝ զինաթափելու է Արցախը։


Սակայն, ինչպես բոլոր, այս նվաստացուցիչ քայլն էլ չփրկեց Փաշինյանին, եւ շաբաթներ անց բնապահպանների քողի տակ թաքնված զինվորականները փակեցին Լաչինի միջանցքը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։