3.07.2025
Փոխնախարար է նշանակվել
prev Նախորդ նորություն

ՀՀ ՊՆ. Անցկացվել են դիպուկահարների հավաքներ

Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` օրերս ՀՀ ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվել են զորամիավորման ենթակա զորամասերի դիպուկահարների հավաքներ:

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հավաքների ուսումնական նպատակներն էր դիպուկահարների պատրաստվածության աստիճանի, տեղանքում կողմնորոշվելու և քողարկվելու նրանց ունակությունների և հմտությունների, ինչպես նաև կրակային պատրաստվածության վիճակի ստուգումը:

Հավաքների շրջանակում կազմակերպված տեսական և գործնական պարապմունքների ընթացքում զորամասերի դիպուկահարները ցուցաբերել բարձր պատրաստվածություն, իսկ կրակային պատրաստությունից գրանցվել են միայն լավ և գերազանց գնահատականներ:

ԲՀԿ-ն, ՀՎԿ-ն ու ԳԱԼԱ-ն վերլուծել են ընտրությունները. Հայտարարություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով