8.04.2025
Մակրոնի հայերենով գրառումներին չսպասելիս. Անդրանիկ Թևանյան
prev Նախորդ նորություն

Սեպտեմբերի 13-ի դեպքերի արդյունքում հիմնադրամը հատուցումներ է տրամադրել 144 դեպքերով. ԶԱՀ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նոյեմբերի 10-14-ը նոր հատուցումներ է տրամադրել 55 զոհված, անհայտ բացակայող ճանաչված կամ զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների դեպքերով, որոնցից 51-ը՝ ս․թ․ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակման և դրանից հետո տեղի ունեցած զարգացումների արդյունքում։


Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 13-ի դեպքերի արդյունքում ԶԱՀ-ը հատուցումներ է տրամադրել 144 դեպքերով։

Այսպիսով, նոյեմբերի 14-ի դրությամբ ԶԱՀ շահառուների ընդհանուր թիվը 5,012 է։ Հիմնադրամն այդ դեպքերի մասով կատարել է 68․2 միլիարդ ՀՀ դրամի հատուցում։


VERELQ-ը հիշեցնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աստանայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ իր ելույթում, անդրադառնալով ՀՀ դեմ սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի ռազմական ագրեսիային, հայտարարել էր, որ զոհերի և անհետ կորածների թիվը գերազանցել է 210-ը՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել։ Նա տեղեկացրել էր, որ վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ։ Անհետ կորած զինծառայողների թիվը 28 է։


Մինչդեռ մինչ օրս պաշտոնապես հրապարակվել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների միայն մեկ ցուցակ, որում ընդամենը զոհվածի 93 անուն է։

Դավիթ Բաբայանն ու Մերձդնեստրի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային գործընթացները
Հաջորդ նորություն next
 Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում ևս
08.04.2025
Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում ևս