24.11.2024
Բաքվի կենտրոնում բողոքի ակցիայի ժամանակ մոտ 150 մարդ է բերման ենթարկվել
prev Նախորդ նորություն

Բաքուն խաթարում է տարածաշրջանում անվտանգության հաստատմանն ուղղված ջանքերը. Միրզոյան

Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներն ու ռազմատենչ հռետորաբանությունը խաթարում են տարածաշրջանում անվտանգության եւ կայունության հաստատմանն ուղղված ջանքերը: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 11–ին հայտարարել է Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ֆրանսիացի իր պաշտոնակից Կատրին Կոլոննայի հետ  հանդիպման ժամանակ:


Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի մշակման հետ կապված վերջին զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, Հայաստանի եւ Ադրբեջաի միջեւ սահմանազատման գործընթացի, տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:


Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Կատրին Կոլոննային սեպտեմբերի 13-14 ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջնական ագրեսիայի հետեւանքների վերացման առնչությամբ ֆրանսիական կողմի սկզբունքային դիրքորոշման համար: Միաժամանակ բարձր է գնահատվել Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման գործում։


Երկուստեք կարեւորվել է հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը:


Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության եւ կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելության գործունեությանը վերաբերող հարցերի: