25.11.2024
Փաշինյան. Չեմ բացառում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հրաժարականը
prev Նախորդ նորություն

ՏԻՄ ընտրություններ. Վանաձորում ՀՀԿ-ն կարող է ընդդիմություն դառնալ

Դատելով Հայաստանի ՏԻՄ ընտրությունների արդյունքներից եւ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու յուրահատկություններից՝ իշխող Հանրապետական կուսակցությունը, ինչպես տեղական, այնպես էլ համապետական մակարդակով պատրաստվում է կոլեգիալ եւ կոալիցիոն կառավարման տարբերակին:

«Եթե ցանկանում ենք ժողովրդավարություն, ապա սխալ է սպասել, որ ամեն տեղ իշխող կուսակցությունը կունենա 50+1% քվե ու կկազմի մեծամասնություն», - երեկ կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Վանաձորում եւ Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրություններին իշխող Հանրապետական կուսակցությունը պաշտոնական տվյալներով ստացել է ամենաշատ ձայները: Գյումրիի պարագայում, նախնական տվյալներով, ՀՀԿ-ն այդ քաղաքի ավագանիում ստացել է մանդատների մեծամասնությունը: Ուստի ՀՀԿ համամասնական ցուցակի առաջատար Սամվել Բալասնյանը, կարելի է ասել, վերընտրվել է համայնքապետի պաշտոնում: Անորոշ է իրավիճկաը Վանաձորում, որտեղ թեպետ ՀՀԿ-ն ձայների քանակությամբ առաաջտարն է, սակայն քվեների բաշխվածությունն այնպիսին է, որ անգամ ՀՀԿ-ՀՅԴ դաշինքը չի ապահովում ավագանիում մանդատների մեծամասնություն: Ուստի տեսականորեն ընդդիմադիր խմբակցությունները՝ ի դեմս «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունների, կարող են կոալիցիա կազմել եւ իշխող կուսակցությանը Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքում դարձնել ընդդիմություն: Վանաձորում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, քանի որ հաղթողն իրականում պարտվել է, իսկ պարտվողները՝ հաղթել: Այժմ հարցն այն է, թե ով ում հետ համագոծակցության եզրեր կգտնի եւ կոալիցիա կկազմի:

Իշխող կուսակցությունը հասկանում է պահի նրբությունը եւ Վանաձոր քաղաքի կառավարման նկատմամբ վերահսկողության կորստի վտանգը: Ուստի համապետական մակարդակով ընդդիմադիր գործընկերնեին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ակնարկեց ՀՀ երրորդ քաղաքում կոալիցիա կազմելու հնարավորության մասին: Այս առումով նա անգամ բերեց միջազգային փորձից օրինակ եւ վստահեցրեց ընդդիմադիր գործընկերներին, որ համապետական կտրվածքով ընդդիմադիրների հետ լոկալ մակարդակում կոալիցիոն գործընկերության մեջ ոչ մի վատ բան չկա: Դեռ ավելին՝ սա «միայան քաղաքական մշակույթի զարգացվածության մասին» կվկայի, վստահ է Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահը, սակայն մանրամասներ չներկայացրեց՝ արդյոք ՀՀԿ-ն բանակցում է որեւէ քաղաքական ուժի հետ Վանաձորում կոալիցիոն կառավարում իրականացնելու համար:

Այս իրավիճակում անգործության չի մատնված նաեւ Վանաձորում ձայների քանակով երկրորդ տեղը զբաղերցած եւ տաս մանդատ ստացած «Լուսավոր Հայաստան» կուսակացությունը: Քաղաքական ուժի առաջնորդ, Վանաձորից մեծամասնական ընտրակարգով ընտրված ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանը կոչ է անում 3 մանդատ ստացած «Բարգավաճ Հայաստան»-ին (ԲՀԿ) և 5 մանդատ ստացած «Հայկական վերածնունդ»-ին (ՀՎԿ) միավորվել և համատեղ ուժերով ընդդիմադիր քաղաքապետ ընտրել։

«Հանրապետական կուսակցությունը և ՀՅ Դաշնակցությունը միասին վերցրած ունեն 15 մանդատ, որով հնարավոր չէ ընտրել Վանաձորի քաղաքապետ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երեքով միասին, ունեն 18 մանդատ և մենք երեքով կարող ենք Վանաձորում ՀՀԿ-ին դարձնել ընդդիմադիր ուժ», – ասաց Մարուքյանը՝ շարունակելով. – «Հետաքրքիր կլինի լսել նրանց ընդդիմադիր ելույթները կառուսելից հետո»։

VERELQ-ի հարցին, թե արդյոք ՀՀԿ-ում քննարկում են կամ մտածում են այն մասին, որ Վանաձորում հնարավոր է ընդդիմության դաշտում հայտնվեն, Աշոտյանը սկզբում ժպտաց ու պատասխանեց կարճ. «Ինչո՞ւ ոչ»: Այնուհետեւ հավելեց. «Ինչո՞ւ միայն Վանաձորում: Մի գեղեցիկ օր մենք լինելու ենք ընդդիմություն, ինչից նույնքան կշահի մեր ժողովուրդը, որքան որ մենք հիմա իշխանություն ենք»:

ՀՀԿ-ի արդյունքների մասով ավելի պատկերավոր խոսում են թվերը, որոնք այդ կուսակցության կառավարման վերջին ութ տարիների կտրվածքով բավականին մտահոգիչ են: Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում՝ 2008-2014 թթ. Հայաստանից հեռացել է 260 հազար քաղաքացի: ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ ոչ միայն չի աճել, այլեւ կրճատվել է: Աճել է աղքատությունը, բնակչության 35%-ից ավելին աղքատ է: ՀՀԿ-ի կառավարման շրջանում արդյունքների մասով դատողություններ անելիս տեղին է հիշել ամերիկյան հայտնի ասացվածքը. «Ձեր գործերն այնքան բարձր են աղաղակում, ոչ չի լսվում ձեր ձայնը»:

Ինչեւէ նոր քաղաքական դերակատարների՝ Վանձորում ԼՀԿ-ի եւ Գյումրիում ԳԱԼԱ կուսակցության հաջողությունները ՀՀԿ-ում թեպետ համարում են տպավորիչ, սակայն չեն ընկալում որպես համապետական նշանակության քաղաքական ուժ դառնալու հայտ:

«Այդ արդյունքնրը վկայում են լոկալ, ոչ թե գլոբալ հաջողություների մասին: Անգամ այս ընտրությունների պարագայում նույն ԼՀԿ-ը (սակայն նա միացել էր ԳԱԼԱ-ին) Գյումրում, իսկ ԳԱԼԱ-ն Վանաձորում չունացան մեծ հաջողություններ», - ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ ՀՀ-ի 292 համայքների շուրջ 60%-ում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին հաղթել են Հանրապետական կուսակցությունը ներկայացնող, ՀՀԿ-անդան թեկնածուներ: «Բացի այդ եղել են տասնյակ համայքներ, որտեղ հաղթած թեկնածուները չեն եղել ՀՀԿ-ական, սակայն կամ առաջադրվել են կուսակցության կողմից, կամ ինքանառաջադրվել ու ստացել կուսակցության տեղական կառույցի աջակցությունը», - հավելեց Աշոտյանը:

ՏԻՄ ընտրություններն Արմեն Աշոտյանը դիտարկեց նոր Սահմանադրության համատեստում՝ նշելով, որ սրանք քննություն էին սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ: Բանն այն է, որ նոր սահմանադրությամբ ՀՀ-ում խորհրդարանական կառավարման համակարգ հաստատելիս եւ խորհդարանի ձեւավորման հարցում համընդհանուր համամասնական ռեժիմ սահմանելիս իշխանության ներկայացուցիչները նշում էին, որ այսուհետ կարեւորվելու ոչ թե անձը, այլ քաղաքական թիմը, կուսակցությունը: Սակայն ՏԻՄ ընտրություններին հատկապես Վանաձորում եւ Գյումրիում մասնավորապես ՀՀԿ-ն (ինչպես նաեւ մյուս կուսակցությունները) շեշտը դրել էր կուսակցության ցուցակի առաջին համարի, այսպես ասաց անկուսակցական «քաղաքապետացուի» վրա: Քաղաքական ուժը մղվել էր երկրորդ, եթե ոչ երրորդ պլան, ինչն Արմեն Աշոտյանը համարում է բնականոն երեւույթ եւ բացատրում նախընտրական ստրատեգիայով:

«Բոլոր այն ուժեր, որքեր տեղում չէին կարողացել հեղինակավոր, վստահություն վայելող թեկնածու առաջադրել, անահջողության են մատնվել: ՀՀԿ-ն շեշտը դրել է թեկնածուի վրա, սակայն այդպես վարվել է ոչ միայն ՀՀԿ-ը: Նույն կերպ են վարվել նաեւ «Լուսավոր Հայաստան» եւ «Հայկական վերծնունդ» կուսակցությունները», - եզրափակեց նա: