26.11.2024
ԼՂՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 300 կրակոց
prev Նախորդ նորություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հրաժարական է տվել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հրաժարական է տվել: Պատճառը հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցության ցույց տված արդյունքներն են:

Կուսակցության վարչությունը, մասնավորապես, որոշել է.

1. 2016 թվականի հոկտեմբերի 30-ին հրավիրել կուսակցության արտահերթ համաժողով՝ օրակարգում ունենալով կուսակցության Վարչության ընտրության հարցը:

2. Տարածքային կազմակերպությունների խորհուրդների, Վերահսկող հանձնաժողովի առաջարկով, Վարչության որոշմամբ Համաժողովի օրակարգում կարող են ընդգրկվել այլ հարցեր՝ կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով:

3. Կուսակցության գործող Վարչության լիազորությունները ուժի մեջ են մինչև կուսակցության նոր Վարչության ձեւավորումը:

4. Արտահերթ համաժողովի տեղի, ժամի, համաժողովի պատվիրակների անվանական ցանկի, Վարչության անդամության թեկնածուների առաջադրման կարգի եւ ժամկետների մասին որոշումները կայացնում է կուսակցության Վարչությունը, կուսակցության ակտիվի («Նախաձեռնող խմբի») հետ քննարկումների արդյունքում»։

Քաղաքացիական պայմանագրի կուսակցության վարչության ընթացիկ կազմը՝

Վարչության փոխնախագահ Լենա Նազարյան
Վարչության անդամներ են` Սասուն Միքայելյան
Նիկոլ Փաշինյան
Հակոբ Արշակյան
Նարեկ Բաբայան
Վիլեն Գաբրիելյան
Սուրեն Էյրամջյան
Մարինե Մանուչարյան
Ռոմանոս Պետրոսյան
Ռուբեն Ռուբինյան
Հակոբ Սիմիդյան
Ալեն Սիմոնյան:


Հիշեցնենք, նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի բացառում «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարչության հրաժարականը: