26.11.2024
Կարեն Կարապետյանը կարևորում է ֆրանսիական կապիտալի ներհոսքի ավելացումն ու լրացուցիչ ներդրումային ծրագրերը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի ԱԳՆ. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքը՝ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերն են

Ադրբեջանը շահագրգռված է ԼՂ հարցի արագ կարգավորմամբ: APA փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Հիքմեթ Հաջիևը այսպես է մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղարի այն հայտարարությունը, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար դեռ պայմաններ չեն ստեղծվել:

«Ադրբեջանը քանիցս հայտարարել է, որ հավատարիմ մնալով Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում անցկացված հանդիպումների ոգուն՝ կողմ է բովանդակալից բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորմանը: Բովանդակալից բանակցությունները պետք է ավարտվեն անընդունելի և ոչ շարունակական ստատուս քվոյի փոփոխմամբ: Հակամարտության կարգավորման համար չկա նոր բանաձևեր հնարելու անհրաժեշտություն:
Հակամարտության կարգավորման քաղաքական-իրավական հիմքերը հայտնի են վաղուց՝ դրանք ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերն ու Հելսինկյան եզրափակիչ ակտը»,- նշել է Հաջիևը: