22.04.2025
ԼՂՀ ՊՆ. Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը
prev Նախորդ նորություն

Էդվարդ Նալբանդյանը Վաշինգտոնի Կարնեգի հաստատությունում պատմել է Ադրբեջանի ագրեսիայի մասին

ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ նախօրեին ելույթ է ունեցել Վաշինգտոնի Կարնեգի հաստատությունում։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպմանը, որը վարել է Կարնեգի հաստատության փոխնախագահ Էնդրյու Վեյսը, ներկա են եղել ԱՄՆ պետքարտուղարության, ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյաներ, առաջատար վերլուծաբաններ, Վաշինգտոնում հավատարմագրված դիվանագետներ։

Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, անկախության հռչակումից ի վեր 25 տարիների ընթացքում Հայաստանի անցած ուղին, մի շարք տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ամերիկյան առաջատար վերլուծաբաններին ներկայացրել է ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները, դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլը, ներկայացրեց բանակցային գործընթացի առաջմղման շարունակելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծման նպատակով Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները և Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը, պայմանավորվածություններից հրաժարվելու փորձերը:

Պատասխանելով ներկաների բազմաթիվ հարցերին` Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներին, Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցությանը, Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությանը, հայ-իրանական հարաբերություններին։

«Գելափ Ինթերնեյշնլ». Վանաձորցիները կընտրեն ՀՀԿ-ին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան