7.12.2024
Ինչո՞ւ Կարեն Կարապետյանը. «Սասնա ծռերն» ու ապրիլյան պատերազմը արագացրեցին զարգացումները
prev Նախորդ նորություն

Օլեգ Մատվեյչև. Թուրքիան ստիպված է շտկել իր ծրագրերն Անդրկովկասի ու Միջին Ասիայի հարցում

Ռուսաստանցի քաղաքագետ, Բարձրագույն տնտեսական դպրոցի պրոֆեսոր Օլեգ Մատվեյչևը VERELQ-ի հետ զրույցում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների հեռանկարներին, Թուրքիայի դերակատարմանը տարածաշրջանային քաղաքականությունում:

-ՌԴ հետ դաշնակցային հարաբերությունների մեջ գտնվող ՀՀ-ում նոր կառավարություն է ձևավորվել: Ինչպես է Մոսկվան վերաբերվում այդ փոփոխություններին, հաշվի առնելով, որ կառավարության նոր կազմի հետ պետք է աշխատանքներ իրականացվեն ինչպես ԵԱՏՄ-ում, այնպես էլ այլ ֆորմատներում:

-ՌԴ-ն պատրաստ է աշխատել ցանկացած երկրի կառավարության հետ, որն արտահայտում է իր հասարակության ու ժողովրդի կամքը, այս պարագայում ՀՀ-ի: Մոսկվան չի միջամտում գործընկեր-երկրների ներքին գործերին: ՌԴ-ն աշխատելու է մի քանի ոլորտներում՝ ռազմական համագործակցությունը տարածաշրջանում ուժերի բալանսի պահպանման համար: ՀՀ-ն, ինչպես գիտենք, Անդրկովկասում Ռուսաստանի առաջնահերթ գործընկերն է:

Երկորդ առանցքային ուղղությունը՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցությունն է: Այդ համագործակցությունը պետք է ուժեղացնել մոտակա տարիների ընթացքում ու ցուցադրել ՀՀ-ի օրինակով, որ ԵԱՏՄ-ը օգտակար է անդամ-երկրների համար: Նախագծի արդյունավետությունը կստիպի տարածաշրջանի մյուս երկրներին, առաջին հերթին Ադրբեջանին, մտածել այդ ինտեգրացիոն միավորմանը մասնակցելու շուրջ:

Այն ուղենիշները, որոնք ընտրել են Ադրբեջանն ու Վրաստանը դեռ ոչ մի արդյունք չեն տվել: Վրաստանի կողմից ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը փաստացի ոչ մի օգուտ չի տվել, իսկ առանց վիզային ռեժիմի մասին բոլոր խոսակցությունները մնացել են դեռևս թղթի վրա: ԵՄ-ին Վրաստանի անդամակցության մասին խոսելն էլ անիմաստ է: Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, ապա նա շեշտը դրել է Թուրքիայի հետ մերձեցման վրա, հույս ունենալով, որ Անկարան կլինի երկարաժամկետ ու կայուն ռազմավարական գործընկեր: Հուլիսյան իրադարձությունները Թուրքիայում, էլիտաների ներսում պառակտումը, քրդական խնդիրը, Սիրիայում պատերազմը Բաքվի այդ պլաններն ամբողջությամբ տապալել են: Ադրբեջանը շատ սերտորեն ինտեգրվում է Թուրքիայի հետ, հատկապես ռազմական, ֆինանսական առումներով: Այդ ինտեգրացիան հանգեցրել է Ադրբեջանի խիստ կախվածությանը Թուրքիայից ու Թուրքիայում անկայունությունը կարող է տարածվել նաև Ադրբեջանի վրա:

-Թուրքիայի առջև ծառացած մարտահրավերներն արդյոք չեզաքացնում են Անկարայի քաղաքական ներթափանցման սպառնալիքը այն տարածաշրջաններ, որոնք համարվում են ՌԴ-ի առանձնակի հետաքրքրությունների տարածք:

-Կարծում եմ, Թուրքիան այժմ այն վիճակում չէ, որպեսզի էքսպանսիոնիստական քաղաքականություն իրականացնի:Իհարկե, նրանք այժմ Սիրիայում խաղում են տարբեր պատճառներից ելնելով՝թուրքոմանների աջակցությունը, Քրդստանի ստեղծման խափանումը: Սակայն լուրջ ներքին հակասությունները, ռազմական ղեկավարության շրջանում պառակտումը, ինչպես նաև քաղաքական էլիտայի շրջանում, կապում են Թուրքիայի ձեռքերն ու ոտքերը: Իրականում, ՀՀ-ին Իսկանդերների առաքումն ոչ միայն խաղաքարտ են Երևանի ձեռքում ղարաբաղյան կոնտեքստում, այլ նաև փոքր ազդանշան է նաև թուրքական էլիտաներին:

-Երբ Իսկանդերների լուսանկարները հայտնվեցին Երևանում զորահանդեսի փորձից հետո, հայկական մեդիայում տարածվեցին ենթադրություններ, որ հայկական կողմն իբր չի կարողանա ինքնուրույն օգտագործել այդ հրթիռները Ադրբեջանի դեմ: Ձեր կարծիքով ունի արդյոք Երևանն այդպիսի հնարավորություն

-Հրթիռների առկայությունը Ադրբեջանի դեմ լուրջ զսպող գործոն է, Ղարաբաղի դեմ ագրեսիայի կիրառման խափանման միջոց: Ես կարծում եմ, որ ապրիլյան մարտական իրադարձությունները Ղարաբաղում ոչ այնքան Ադրբեջանի նախաձեռնություն էր, որքան Թուրքիայի սադրանքը: Ազդակը տրվել էր թուրքական վերնախավի կողմից:Ինձ թվում է, որ Բաքուն դարձել է թուրքական քաղաքականության գերին:Այժմ, երբ ռուս-թուրքական հարաբերություններում ճգնաժամը մեծամասամբ հաղթահարված է, Ադրբեջանն ինքնուրույն դժվար թե գնա ապրիլյան ագրեսիայի կրկնությանը:Հայկական բանակի ձեռքում Իսկանդերների առկայությունը, կրկնում եմ, ռազմական սցենարը քիչ հավանական է դարձնում:

-Մի շարք փորձագետների կարծիքով իրավիճակն Ադրբեջանում պայթյունավտանգ է ու հանրաքվեի ֆոնին ավելի են ակտիվանում ալիևյան ռեժիմի հակառակորդները, իսկ արևմտյան կառույցները պարբերաբար խոսում են մարդու իրավունքների խախտումների մասին: Ինչքան հավանական է իրավիճակի ապակայունացումն այստեղ:

-Հանրաքվեն Իլհամ Ալիևի անձնական նախագիծն է, որն ուղղված է սեփական ավտորիտար իշխանության ամրապնդմանը և ես չեմ կարծում, թե որևէ մեկը կարող է նրան խանգարել: Այլ հարց է, թե ինչպես է նաև այդ իշխանությունն օգտագործելու: Թեորապես կարելի է ենթադրել, որ որոշակի քայլեր են արվելու ՌԴ-ի հետ մերձենալու, ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության հաստատման ուղղությամբ: Սակայն, եթե Բաքուն շարունակի շեշտը դնել Թուրքիայի վրա ու փորձել զուգահեռաբար նստել երկու աթոռի վրա՝պահելով բալանսը Արևմուտքի ու Արևելքի միջև, ապա Ալիևը կարող է կրկնել Մուամմար Քադդաֆիի, Սադդամ Հուսեյնի և այլ ավտորիտար կառավարողների ճակատագիրը:

Մոսկվայի տեսանկյունից, ավտորիտար ռեժիմները հետխորհրդային շրջանում՝դա հարաբերական կայունության հնարավորություն է, թե ՌԴ-ի սահմանների մոտ գտնվող պետությունների հիմքում դրված ռումբ

ՌԴ-ը չի ձգտել այդ ռեժիմների կոնսերվացիային, սակայն փորձը ցույց է տալիս, որ այդ ռեժիմներն ավելի կայուն են, ավելի կանխատեսելի ու հարմար, որպես գործընկեր, քան ժողովրդավարական ռեժիմները: Մենք դրանում համոզվել ենք Սահակաշվիլիի ժամանակաշրջանում, այսօրվա ուկրաինական իշխանության, Մոլդովայի օրինակով:Այդ բոլոր ռեժիմները հետագայում դարձել են անկայուն, եվրոպական, ամերիկյան ստրատեգների ազդեցության թիրախ: Սակայն եթե դիտարկենք Բելառուսի, Ղազախստանի կամ Ուզբեքստանի ավտորիտար ռեժիմները, ապա այնտեղ կենսամակարդակն ավելի բարձր է, այնտեղ տնտեսական բարեփոխումներ են անցկացվում: Ավտորիտար ռեժիմներն ավելի վտանգավո են այն պարագայում, երբ այդ ռեժիմները կոմպրադորային են: