8.09.2025
Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրի շոուն 1 ժամ շուտ կմեկնարկի
prev Նախորդ նորություն

Ալեն Սիմոնյանը ընդդիմությանը խորհուրդ տվեց այլընտրանքային պետություն ստեղծել

Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն անլուրջ է համարում այլընտրանքային խորհրդարանական քննարկումներ անցկացնելու ընդդիմության նախաձեռնությունը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, նա հայտարարեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։


Ընդդիմության նման քայլերը, նրա կարծիքով, չեն վնասի Ազգային ժողովի աշխատանքին։


«8-րդ գումարման Ազգային ժողովն ունի ամենաբարձր լեգիտիմությունը: Սրա հետ մեկտեղ, ժամանակակից Հայաստանի պատմության մեջ ներկայիս ընդդիմությունն ամենաոչ պոպուլյարն է։ Նրանց քայլերը չեն խանգարի, կարող են թեկուզ այլընտրանքային պետություն ստեղծել»,- ասաց Սիմոնյանը։


Նա ընդդիմությանը կոչ արեց դադարեցնել պատրանքներով առաջնորդվելը և զուգահեռ իրականություն ստեղծելը, համարելով դա անլուրջ մոտեցում. «Ասացին, որ իշխանությունը հիմա փողոցում է, դուրս եկան խորհրդարանից և մենակ հայտնվեցին։ Ես նրանց ասել եմ և կրկնում եմ՝ նրանք այլ այլընտրանք չունեն, քան խորհրդարան վերադառնալը»,- ասաց Սիմոնյանը։


Բանախոսը նշեց, որ խորհրդարանը քննարկելու է ՍԴ անդամների թեկնածությունները, սահմանների հարցը։ «Դրանք ուղղակիորեն կապված են պետության հետ։ Ինչո՞ւ սա «իրենց օրակարգը» չէ։ Միգուցե իրենց օրակարգում կարող են լինել միայն իրենց ղեկավարներին քրեական հետապնդումից փրկելու հարցե՞րը»,- հավելեց Սիմոնյանը:


 

Ակնկալում ենք, որ ադրբեջանական կողմից կարող են լինել սադրանքներ. Ալեն Սիմոնյան
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը