14.06.2025
Ներկա դրությամբ առաջնահերթ խնդիրը Արցախի հուսալի անվտանգության ապահովումն է. Թովմասյան
prev Նախորդ նորություն

ՊՆ զինծառայող է մահացել

Սեպտեմբերի 2-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 01։00-ի սահմանում Գեղարքունիքի մարզի բնակիչը՝ 23-ամյա Պավլիկ Բ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված մետաղե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձախակողմյան ձորակում:


Վթարի հետևանքով Պավլիկ Բ․-ն տեղում մահացել է։


Աղբյուրը հայտնում է, որ նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժին, քանի որ պարզվել է, որ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։


 


 


 

Ռուբեն Սադոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի հետ
Հաջորդ նորություն next
 Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը
13.06.2025
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը