18.04.2025
ԱՀ Ազգային ժողովի նախագահը Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ ուղերձ է հղել
prev Նախորդ նորություն

Հեշտ չէր. Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել եռակողմ հանդիպումից

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Բրլուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումին:


"Բրյուսելում քննարկումը ծավալուն է եղել, հեշտ չէր, բայց ուզում եմ նաև արձանագրել, որ մեր նպատակադրումները շարունակում են և պիտի շարունակեն մնալ այնպիսին, ինչի մասին ես հայտարարել եմ", - ասաց նա:


Փաշինյանը շեշտեց՝ ՀՀ կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը. "Այստեղ էլ վճռականություն է անհրաժեշտ՝ այդ օրակարգը կյանքի կոչելու համար։ Մենք պետք է բոլորս հասկանանք, որ դա հեշտ և պարզ չէ, և հնարավոր լուծումներն էլ ակնհայտ չեն"։


Նրա խոսքով՝ պետք է շարունակել հետևողական աշխատանքը. "Անհրաժեշտություն է, և ժողովրդի ցանկությունն է, որ օր առաջ մեր տարածաշրջանում հաստատվի տևական և համապարփակ խաղաղություն"։


Փաշինյանն ասաց, որ պետք է ավելի շատ կենտրոնանալ այս խնդրի լուծման վրա։


 


 

Դավթյանն առաջարկել է պետդավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու հիմքեր ստեղծել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար