22.04.2025
ԼՂՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 200 կրակոց
prev Նախորդ նորություն

Էդվարդ Նալբանդյանն ու Իրանի ՆԳ նախարարը գոհ են երկկողմ համագործակցությունից

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին հանդիպել է Իրանի ներքին գործերի նախարար Աբդուռռեզա Ֆազլիի հետ։ Զրույցի ընթացքում արծարծվել են հարևան երկրների բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի ոստիկանության և Իրանի ներքին գործերի նախարարության միջև հաստատված արդյունավետ փոխգործակցության հետագա ընդլայնումը։

Էդվարդ Նալբանդյանն ու Աբդուռռեզա Ֆազլին գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի և Իրանի միջև մուտքի արտոնագրերի պահանջի վերացման վերաբերյալ հուշագրի ուժի մեջ մտնելուց հետո փոխադարձ այցելությունների զգալի աճ է գրանցվել։
Առաջին փոփոխությունը գործադիրում. Վահան Մարտիրոսյանը՝ տրանսպորտի և կապի նախարար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան