12.12.2024
«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով անհետ կորածների թիվը 19-ն է
prev Նախորդ նորություն

Պայթյունի վայրը թատրոնի բեմ չէ․Արթուր Ղազինյան

Պայթյունի (դեպքի) վայրը թատրոնի բեմ չէ, որտեղ յուրաքանչյուր դերասան փորձի իրեն ցույց տալ, դա ազգային անվտանգության համար կենսական նշանակության սպառնալիք պարունակող հանցանքի դեպքի վայր է, իսկ յուրաքանչյուր քար կարող է բանալի դառնալ հանցանքը բացահայտելու համար:


Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ընդդիմադիր Արթուր Ղազինյանը։ Նա նշել է․


«Տեղի է ուցել աղետ, կան զոհեր, վիրավորներ, ավերածություն:
Աղետը տեխնածին էր, թե առկա էր մարդկային գործոն կարող է պարզել միայն օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննությունը, որն իրականացվում է հարուցված քրեական վարույթի շրջանակներում:


Մինչ այս պահը պարզ չէ, քրեական գործ հարուցվել է, թե՞ ոչ: Եթե հարուցվել է, ապա ՀՀ Քր. օրենսգրքի ո՞ր հոդվածի հատկանիշներով է հարուցվել այդ գործը: Կատարվել ե՞ն արդյոք անհետաձգելի օպերատիվ-հետախուզական կամ քննչական գործողություններ: Առևտրի կենտրոնը, բացի աղետի գոտի լինելուց, նաև դեպքի վայր է, որը պետք է զննվի:


Մինչ փլատակների մաքրումը պետք է կատարվեն լուսա-տեսանկարահանումներ, արձանագրվեն փլուզման մասշտաբները, պայթյունի էպիկենտրոնը, վերցվեն տարբեր նմուշներ՝ փորձաքննության ենթարկելու և դրանց վրա առկա քիմիական տարրերը հետազոտելու համար:


Մարդկային կյանքը բարձրագույն արժեք է և պետք է րոպե առաջ ձեռնամուխ լինել փլատակների տակ մնացած մարդկանց կյանքը փրկելուն, բայց դա չպետք է արվի արվի քրեական գործի ապացույցները վերացնելու միջոցով:


Այս ողբերգության հանգամանքների շուտափույտ բացահայտումը կարող է կանխել նոր, ավելի մեծ աղետներ և փրկել մի քանի անգամ ավելի մեծ թվող անմեղ կյանքեր: Եթե պարզվի, որ պայթյունի պատճառը ոչ թե հրավառության նյութերի դետոնացիան է, այլ ամոնալի կամ այլ տեսակի պայթուցիչը, ապա պետք է ձեռնարկել հրատապ ու անհետաձգելի գործողություններ, քանզի դրա հեղինակները կարող են կրկնել նույնը՝ բայց արդեն շատ ավելի մարդաշատ վայրերում ու շատ ավելի ծանր հետևանքներով:


Հ.Գ. Պայթյունի (դեպքի) վայրը թատրոնի բեմ չէ, որտեղ յուրաքանչյուր դերասան փորձի իրեն ցույց տալ, դա ազգային անվտանգության համար կենսական նշանակության սպառնալիք պարունակող հանցանքի դեպքի վայր է, իսկ յուրաքանչյուր քար կարող է բանալի դառնալ հանցանքը բացահայտելու համար»: