27.11.2024
ՀՅԴ ԳՄ-ն դատապարտում է իշխանությունների որդեգրած քաղաքական հաշվեհարդարի քաղաքականությունը
prev Նախորդ նորություն

Դա սխալ էր. ՄԱԿ-ը չպետք է մեղսակից լինի Թուրքիայի կողմից պատմությունը մերժելուն. Փալոն

Աբդուլլա Շահիդը սխալվել է ջնջելով իր թվիթը, տեղի տալով Թուրքիայի ճնշմանը: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդի կողմից Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելության մասին իր գրառումը ջնջելը: 


«33 երկիր, այդ թվում ԱՄՆ-ն, պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: ՄԱԿ-ը չպետք է մեղսակից լինի Թուրքիայի կողմից պատմությունը մերժելուն: Աբդուլլա Շահիդը սխալվել է ջնջելով իր թվիթը, տեղի տալով Թուրքիայի ճնշմանը»,- գրել է Ֆրենկ Փալոնը: