ԿԲ ղեկավարը պարզաբանել է, թե ինչու դրամի ամրապնդումը չի հանգեցրել գների համաչափ նվազմանը
Դրամի ամրապնդումը զսպեց գնաճը, այլ պարագայում գների աճի տեմպերն ավելի զգալի կլինեին։ Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, խորհրդարանում հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ մեկնաբանելով պատգամավորների այն հարցը, թե ինչու դրամի ամրապնդումը չի հանգեցրել ներկրվող արտադրանքի գների համաչափ նվազմանը։
Նրա խոսքով, պատճառներից մեկը, թե ինչու դրամի փոխարժեքի ամրապնդումը չի հանգեցրել գների նվազմանը, միջազգային շուկաներում գների կտրուկ բարձրացումն է: ԿԲ նախագահն ընդգծել է, որ Ուկրաինայում պատերազմի պատճառով ցորենի գները հասել են պատմական առավելագույնին: Զգալիորեն աճել են արեւածաղկի յուղի գները: Ստեղծված իրավիճակի ևս մեկ պատճառ են հանդիսանում առաջացող լոգիստիկ խնդիրները՝ կապված մասնավորապես Վերին Լարսի անցակետի թողունակության և տրանսպորտային ծախսերի աճի հետ։
Անցակետում ուշացումների պատճառով ապրանքները մասամբ փչանում են։ Բացի այդ, եթե նախկինում բեռնատարներն ուղեւորվում էին այնտեղ, եւ հետ վերադառնում բեռնված ապրանքով, ապա այժմ հաճախ վերադառնում են դատարկ, ինչը մեծապես նպաստում է տրանսպորտային ընկերությունների ծախսերի աճին։ Հաշվի առնելով թվարկվածը՝ գների ճշգրտման անհրաժեշտության մասին խոսելը միայն ազգային արժույթի փոխարժեքի ամրապնդման հիմքի վրա սխալ կլիներ, անհրաժեշտ է հաշվի առնել բոլոր գործոնները։