26.11.2024
Արտգործնախարարները քննարկել են հայ-չեխական բազմակողմ օրակարգին առնչող հարցեր
prev Նախորդ նորություն

Արդարադատության նախարարը պատմել է, թե ինչպես են իր հետևից սուլել ցուցարարները

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Հայկական ժողովրդավարության ֆորումի մասնակիցներին պատմել է, որ իր հետևից սուլել են ցուցարարները։


«Նախարարությունից մինչև ֆորում վայր ես քայլեցի: Շենքի մոտ հավաքվել էին մի քանի հարյուր ցուցարարներ, ովքեր ինձ տեսնելով՝ սկսեցին սուլել, քննադատություններ հնչեցնել, իսկ ոմանք նույնիսկ հայհոյանքներ հնչեցին իմ հասցեին։ Ես ժպտացի նրանց, բարևեցի, մաղթեցի առողջություն և բարեկեցություն։ Եվ ես ուզում եմ ասել, որ մենք՝ որպես կառավարություն, կիրառելու ենք հենց այս մեթոդները և կփորձենք Հայաստանում ժողովրդավարությունը իրականություն դարձնել»,- ասաց նա՝ ելույթ ունենալով Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակներում կազմակերպված «Ժողովրդավարության գործընթացը և բարեփոխումները Հայաստանում» պանելային քննարկումների ժամանակ։


Նա շնորհակալություն հայտնեց դեսպան Լին Թրեյսիին քննարկումներին մասնակցելու համար։ «Այսօր մեզ անհրաժեշտ է փոխադարձ մոտիվացիա, օգնություն և փոխադարձ հզորացում։ Այսօր Հայաստանում նույնիսկ օտարերկրյա պետությունների դեսպանները վերբալ հարձակման են ենթարկվում, երբ նրանց հայտարարությունները չեն բավարարում որոշակի խմբերի քաղաքական ճաշակին»,- ասաց Կարեն Անդրեասյանը։