23.11.2024
Անվտանգության խորհուրդն անդրադարձել է Դավիթ Տոնոյանի հայտարարությանը
prev Նախորդ նորություն

Առաջին եռամսյակում Ռուսաստանից Հայաստան է ժամանել 134 հազար մարդ

2022 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանը լքել է գրեթե 4 միլիոն մարդ։ Այդ մասին վկայում են Անվտանգության դաշնային ծառայության կողմից հրապարակված սահմանային հատման տվյալները:


Ընդհանուր առմամբ, տարվա առաջին երեք ամսում երկիրը լքել է 3 մլն 880 հազար 679 ռուսաստանցի։ Վրաստան մեկնածների թիվն ավելացել է հինգ անգամ՝ 38 281։ Հայաստան է մեկնել 134 129 մարդ, ինչը երեք անգամ ավելի է նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ։


Ադրբեջան է մեկնել 56 475 մարդ (անցյալ տարվա առաջին եռամսյակում՝ 20 378), Ուզբեկստան՝ 53 084 մարդ (15 206), Տաջիկստան՝ 40 054 մարդ (8857)։ Երկու անգամ ավելի շատ մարդ է մեկնել Ղազախստան՝ 204 947.