23.11.2024
Առաջին եռամսյակում Ռուսաստանից Հայաստան է ժամանել 134 հազար մարդ
prev Նախորդ նորություն

ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամի պաշտոնում նշանակումը

Սահմանադրական դատարանը Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամի պաշտոնում նշանակումը սահմանադրական է ճանաչել։


«2022 թվականի մայիսի 6-ին «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 9-րդ մասի և 86-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ․


1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 9-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։


2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի և 86-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։


3․ Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։


Որոշումը Սահմանադրական դատարանի կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Սահմանդրական դատարանի խոսնակ Եվա Թովմասյանը։


Հիշեցնենք, որ Սահմանդրական դատարանում վիճարկվում էր Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցը։