21.04.2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սենեգալի նախագահ Մակի Սալին
prev Նախորդ նորություն

Վարչախմբին ասելու ենք՝ Արցախը Ադրբեջանում չի եղել ու չի լինելու․ պատգամավոր

Այսօր ժամը 18։30 Ազատության հրապարակ։ Սա հատուկ գրում եմ իմ այն հարազատների, բարեկամների, ծանոթների համար, որոնք ինձ անդադար հարցնում են՝ բա երբ եք փողոց դուրս գալու, բա երբ եք մի բան անելու, բա ոնց ենք Արցախին աջակցելու։ Սպասում եմ բոլորիդ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որի որդին՝ ժամկետային զինծառայող Աբգար Նազարյանը, զոհվեց 44-օրյա պատերազմի ժամանակ:


«Ու հանկարծ չասեք՝ վախենում եմ գործից հանեն, կնոջս խոստացել էի ռեստորան տանել, ես տենց տեղեր չեմ գալիս, ապեր, շեֆս չի թողնում։


Ազատության հրապարակ, ժամը 18։30։


Հիմա հարց կտաք, թե ինչ ենք անելու։ Ընդամենը կանգնելու ենք միմյանց կողքին ու մեր աջակցությունն ենք հայտնելու Արցախին։ Վարչախմբին ասելու ենք՝ Արցախը Ադրբեջանում չի եղել ու չի լինելու։ Շուշին ու Հադրութը չեն եղել ու չեն լինելու»,- գրել է պատգամավորը։


 


 

Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
21.04.2025
Փաշինյանը չի արձագանքել լրագրողների հարցին Սյունիքում գյուղի գնդակոծության վերաբերյալ