25.11.2024
Մեծ հաջողություն կլինի, եթե հնարավոր լինի գազի գինը ֆիքսել ռուբլիով. Վահան Քերոբյան
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ-ն չեղարկել է շուրջ 430 անուն ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Մհեր Գրիգորյան

Մարտի 17-ին աննախադեպ որոշում է կայացվել՝ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) վերացրել է ներմուծման մաքսատուրքերը շուրջ 430 անուն ապրանքների ներկրման համար։


Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։


Սակայն Հայաստանի իշխանությունները, ըստ նրա, բավականին զգուշավոր են եղել մաքսատուրքերից ազատված ապրանքների ցանկի հարցում։


«Այստեղ կարևոր է, որ այս միջոցը չվնասի հայրենական արտադրողի շահերին, մոտ 430 անուն ապրանքների համար մաքսատուրքը զրոյացվել է, միջինը վեց ամսով, բայց սա դրական ազդեցություն կունենա գների վրա»,- ասաց Գրիգորյանը։


Միաժամանակ, Գրիգորյանը տեղեկացրեց, որ Հայաստանը հայտ է ուղարկել մի խումբ այլ ապրանքներ տուրքերից ազատելու համար, և ցուցակը կհրապարակվի առաջիկայում։