25.11.2024
Մաքսային ոլորտում երկար քննարկումների արդյունքում կայացվել են կարեւոր որոշումներ
prev Նախորդ նորություն

Մեծ հաջողություն կլինի, եթե հնարավոր լինի գազի գինը ֆիքսել ռուբլիով. Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կարծում է` մեծ հաջողություն կլինի, եթե հնարավոր լինի գազի գինը ֆիքսել ռուբլիով:


«Գազի հետ կապված կա երկու հարց՝ մեկը գնագոյացումն է, մյուսը՝ վճարման արժույթը։ Եթե մենք գինը ֆիքսենք ռուբլիով, դա կլինի շատ մեծ հաջողություն, որովհետև մենք հիմա ունենք խնդիր, երբ մեր արտահանողները, ռուբլու ապագա կուրսի նկատմամբ վստահություն չունենալով, չափազանց դժվարանում են իրենց արտահանումները ռուսական ռուբլիով գնանշելու առումով»,- ասաց Քերոբյանը մարտի 24-ի կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:


Նախարարի կարծիքով, գազի գինը ռուբլիով ֆիքսելը «հնարավորություն կտա, որպեսզի մենք հակադարձ գործարքներով կարողանանք մեր արտահանողներին տալ ֆիքսված ապագա ռուբլու կուրս»։ «Այսինքն՝ օրինակ, մենք այսօր ապրանքն արտահանում ենք, վճարումը պետք է ստանանք 2 ամիս հետո, արտահանողի բանկը կարողանա արտահանողին ասել, որ 2 ամիս հետո կստանաս այսքան ռուբլի, մենք դա կփոխարկենք դրամի այսօր արդեն որոշված կուրսով, որը արտահանողներին կտա որոշակիություն և վստահություն վաղվա օրվա նկտամամբ»,- ասաց նա։


Քերոբյանի խոսքով, ռուբլու արժեզրկման հետևանքով հայ արտահանողները զգալի կորուստ են կրել իրենց դեբիտորական պարտքերի արժեզրկման հետևանքով։