24.11.2024
Ընդդիմությունը վրդովված է խորհրդարանի նախագահի «զբոսաշրջային» գործուղումներից
prev Նախորդ նորություն

Ազգային ժողովը հարգել է 1920 թվականին Շուշիի ջարդերի հետևանքով զոհվածների հիշատակը

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի առաջարկով Հայաստանի խորհրդարանի պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին 1920 թվականին Շուշիի ջարդերի հետևանքով զոհվածների հիշատակին։


Կոչ անելով հարգել անմեղ զոհված հայերի հիշատակը՝ Մամիջանյանը նշել է. «Շուշիում թուրք-ադրբեջանական կազմավորումների կողմից 4-5 օր տևած ջարդերի արդյունքում զոհվել է մոտ 20 հազար մեր հայրենակից։ Ներկայումս տեղի ունեցող իրադարձությունների և Արցախից եկող ազդակների համատեքստում անհրաժեշտ է ևս մեկ անգամ աշխարհին ցույց տալ, որ հիշում ենք մեր պատմությունը»։