23.11.2024
Ազգային ժողովը հարգել է 1920 թվականին Շուշիի ջարդերի հետևանքով զոհվածների հիշատակը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով դադարեցրել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով երեկ երեկոյան Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ունեն բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը։


"Ադրբեջանը ստեղծված եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնում է մեր ազգաբնակչության համար հումանիտար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու նենգ գործին և դիմում հանցավոր քայլի։

Իրավիճակի մասին անմիջապես տեղեկացվել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, որի հետ միասին Արցախի իշխանությունները գործադրում են համապատասխան ջանքեր գազամատակարարման վերականգնման նպատակով:

Միևնույն ժամանակ հորդորում ենք քաղաքացիներին հնարավորինս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան՝ խուսափելու համար էլեկտրամատակարարման համակարգի հնարավոր խափանումներից",- ասված է հայտարարության մեջ: