9.06.2025
Ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով դադարեցրել է Արցախի գազամատակարարումը
prev Նախորդ նորություն

ԱԺ-ում կոչ են արել դատապարտել Բաքվին Արցախ գազամատակարարումը դադարեցնելու համար

Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը միջազգային հանրությանը կոչ է արել ուշադրություն դարձնել Արցախի նկատմամբ Ադրբեջանի գործողություններին։


Նա հիշեց, որ 10 օրից ավելի է, ինչ վնասվել է Արցախ տանող գազատարը և չի վերանորոգվել՝ իբր տեխնիկական պատճառներով։ Երկար ժամանակ անց գազատարը վերանորոգվել է, սակայն մի քանի ժամ անց անջատվել է ԼՂՀ գազամատակարարումը։ Գրիգորյանը միջազգային հանրությանը կոչ է արել խստորեն դատապարտել Բաքվի գործողությունները։


Պատգամավորը տեղեկացրեց, որ Հայաստանն իր հերթին ռուս խաղաղապահների հետ միասին ջանքեր է գործադրում խնդրի լուծման համար։ «Մենք Բաքվից պահանջում ենք անհապաղ վերականգնել գազի մատակարարումը։ Սա բացառապես հումանիտար խնդիր է»,- ասաց Գրիգորյանը։

Ադրբեջանը երբ ցանկանա դադարեցնելու է Արցախի գազամատակարարումը. Թաթոյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Defence Industry Europe
09.06.2025
Ադրբեջանը 40 կործանիչ է գնում՝ Պակիստանի հետ խոշոր գործարքի շրջանակում